Հեղինակավոր ,Ֆորբսե ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի ամենաթանկ հարսանիքների վարկանիշային աղյուսակը: Եվ այսպես` առաջին տեղում է Վանիշա Միտալի եւ Ամիտ Բհատայի հարսանիքը` 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: 2005թ. տեղի ունեցած հարսանիքը տեւել է մեկ շաբաթ: Ի դեպ, հարուստ հարսնացուն որպես օժիտ ստացել է մի քանի մլրդ դոլարի հասնող կարողություն: Երկրորդ ամենաթանկ հարսանիքը տեղի է ունեցել 2011թ., դա արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի արքայական հարսանիքն է, որն արժեցել է 34 մլն ԱՄՆ դոլար: Երեւի տեղին է նաեւ Մեծ Բրիտանիայի բնակիչների վրդովմունքը. նրանց դուր չի եկել այն հանգամանքը, որ հարսանիքի ծախսերի մի մասը վճարվել է պետբյուջեից: Երրորդ հորիզոնականում է Անդրեյ Մելնիչենկոյի եւ Ալեքսանդրա Նիկոլիչի հարսանիքը` 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Այնուհետեւ Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի հարսանիքն է` 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Հնգյակը եզրափակում են Ուեյն Ռունին եւ Քոլին Մակլաֆլինին, որոնք իրենց հարսանիքի համար ծախսել են 8 մլն ԱՄՆ դոլար:
ԱՄԵՆԱԹԱՆԿԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ