Հունաստանը սկսել է Եվրամիության այլ երկրներ տեղափոխել ներգաղթյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանը սկսել է ներգաղթյալների` ԵՄ այլ երկրներ տեղափոխելու գործընթացը, փոխանցում է Rosbalt.ru-ն:

«Սիրիայից և Իրանից 30 փախստականների առաջին խումբն այսօր կմեկնի Լյուքսեմբուրգ: Ես հասկանում եմ, որ այսօր դա ընդամենը «մեկ կաթիլ է ծովում», սակայն մենք ձգտոմ ենք ընդլայնել տեղափոխումն այլ երկրներ, որոնք ժամանակավորապես կընդունեն նրանց»,-հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

«Մենք կօգնենք Եվրոպային: Սա Եվրոպան է, որում մենք ապրում ենք: Սա պատերի և փշոտ մետաղալարերի Եվրոպան չէ»,-հավելել է երկրի վարչապետը:

Ընդ որում, ԶԼՄ-ները հայտնում են, որ 4 ներգաղթյալ, այդ թվում` 2 երեխա է խեղդվել Էգեյան ծովի ափերին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս