Հալեպի Խանասերի գլխավոր մատակարար ճանապարհը 8 օր է` գրավված էր ԻՊ զինյալների կողմից: Խանասերի շրջանում սիրիական բանակի եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ մարտերի պատճառով ճանապարհը պաշարվել էր, ինչի հետեւանքով Հալեպի բնակիչների վիճակը ծայրահեղ վատացել էր` քաղաքում աննախադեպ կերպով թանկացել էին ուտելիքը, կենցաղային ապրանքները, ծառայությունները, ինչը մեծ հարված էր պատերազմի մեջ գտնվող բնակիչների համար:
Ինչպես հայտնում է arevelk.am-ը, հղում անելով Հալեպում իր աղբյուրներին, այսօր սիրիական բանակն ազատագրել է քաղաք տանող գլխավոր ճանապարհը:
Ազատագրումը քաղաքում ընդունվել է ցնծությամբ: