«Ոչինչ չունեմ ապացուցելու». Մխիթարյանը՝ «Գաբալա»-ի դեմ խաղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության հերթական տուրում ադրբեջանական «Գաբալա»-ի հետ առաջիկա հանդիպման մասին:

«Խոսելով նախորդ խաղի մասին` շատերն ասում են, որ ճիշտ վարվեցի՝ չմեկնելով Բաքու, ոմանք էլ պնդում են հակառակը: Իմ կարծիքով՝ ճիշտ որոշում էր:  Այժմ մտածում եմ «Գաբալա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին: Ոչինչ չունեմ ապացուցելու»,- նշել է նա:




Լրահոս