ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ շաբաթ օրը Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է իր ծննդյան 65-րդ տարեդարձը: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ Հարությունյանի տարեդարձին ներկա են եղել անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, մի քանի նախարարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ Ս. Սարգսյանը թեեւ անձամբ ներկա է եղել «Ֆլորենցիա»-ում կայացած խնջույքին, այնուամենայնիվ, նաեւ պաշտոնական շնորհավորական ուղերձ է հղել Գ. Հարությունյանին: Ի դեպ, ըստ Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը: Ու թերեւս Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված աննախադեպ ջերմության պատճառը հենց դա է: 




Լրահոս