ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին Ավան-Առինջի 4/2 շենքի բակում հնչած կրակոցներն ուղղված են եղել Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդուն` Անուշավան Մանուչարյանին, որը, ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բերդի քաղաքապետը կրակոցները համարեց շփոթմունք եւ նշեց, որ իր տղան թշնամիներ չունի. «Իմ տղան գաղտնիք չունի ինձանից, ու ես գիտեմ, որ դա շփոթմունք է»: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում կատարվածը դարձյալ համարեց շփոթմունք: «Այո՛, նա իմ փեսան է: Նա չի կարող թշնամիներ ունենալ, այս ամենը շփոթմունք է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել այս պահին»,-ասաց նա: 




Լրահոս