Էրդողանի վարորդը պատգամավոր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչդեռ Թուրքիայի ԿԸՀ-ն զբաղված է քվեարկության ձայների հաշվարկով, թուրքական ԶԼՄ-ները տարբեր հետաքրքիր փաստեր են փնտրում, ինչպես ընտրությունների, այնպես էլ` նորանշանակ պատգամավորների մասին:

Թուրք լրագրողներին հաջողվել է պարզել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր պատգամավորների շրջանում կա մարդ, ով արդեն 20 տարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ վարորդ է աշխատում:

Նախկին վարորդ Ահմեդ Համդի Ջամլին դարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր: Նա 14 տարեկան էր, երբ բանտ ընկավ: Բանտում էր նաև Էրդողանը: Այդ ժամանակվանից նրանք ընկերացան: Էրդողանը մասնակցել է նաև Ջամլիի հարսանիքին, ով ամուսնացած է նախկին պատգամավորի բարեկամուհու հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս