Ակինֆևը թարմացրեց սեփական հակառեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը, գոլ բաց թողնելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում, թարմացրեց իր կողմից սահմանված հակառեկորդը:

29-ամյա ռուսաստանցին առաջին դարպասապահն է, որը գոլ է բաց թողնում Չեմպիոնների լիգայի 35-րդ խաղում անընդմեջ:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղի միակ գոլը 79-րդ րոպեին խփել էր անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին:




Լրահոս