ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԵՐՔԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, ՀՀ ընտրական օրենսգիրքը մինչեւ ընդունելը փորձաքննության է ներկայացվել նաեւ Վենետիկի հանձնաժողովին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ժամանակին իշխանությունները հանձնաժողովին ուղարկել են անգլերեն թարգմանված բոլորովին այլ տարբերակ, որտեղ, օրինակ, թեկնածուներին հնարավորություն է տրվում ընտրություններից հետո պահանջել ցանկացած տեղամասի արդյունքների վերահաշվարկ, այնինչ հայերեն տարբերակում այդ վերահաշվարկը թույլատրվում է այն տեղամասերում, որի վերաբերյալ կա հատուկ կարծիք հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց կողմից: Ասել է թե՝ իշխանությունները եվրոպացիներին ուղարկել են անհամեմատ լավ նախագիծ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը. «Իմ տարբերակները համապատասխանել են»:




Լրահոս