ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Երեկ Արմավիրի մարզի Արեւիկ գյուղում լարված իրավիճակ էր ստեղծվել: Գյուղապետարանի դիմաց հավաքվել էին Արեւիկ, Փշատավան, Տանձուտ, Արգավան, Ջանֆիդա, Ալաշկերտ, Բամբակաշատ, Նալբանդյան եւ քանի այլ գյուղերի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի որոշ չինովնիկների սուտ խոստումների հետեւանքով իրենք կանգնել են կոտրած տաշտակի առաջ: Նրանք բանկերից տարբեր տոկոսադրույքներով վարկեր են վերցրել եւ այդ գումարները ներդրել են հիմնականում խաղողագործության մեջ, բայց հիմա կանգնած են փաստի առաջ:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ կարող է համարվել փախստական:
Անի Մկրտչյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Փախuտական է համարվում՝
1) այն oտարերկրյա քաղաքացին, որը ռաuայական, կրոնական, ազգային, uոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրu եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում oգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրu, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
2) այն oտարերկրյա քաղաքացին, որը uտիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իuկ քաղաքացիություն չունեցող անձը՝ իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հաuարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. վերջի դրությամբ Հայաստանում փախստականների, փախստականի նման կարգավիճակում հայտնվածների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ ապաստան հայցողների ընդհանուր թիվը կազմել է 17.922: Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց եւ ապաստան հայցողների թիվը կազմում է համապատասխանաբար 206 եւ 71:
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս եւ ո՞ւր պետք է դիմել:
Անուշ Կարապետյան (27 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18.000 դրամ է:
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին՝ գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում:
Տեղեկացնում ենք նաեւ, որ այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավել մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վիճակագրության համաձայն՝ Հայաստանում տարեկան ծնվում է 42-43 հազար երեխա, նրանցից 13-13.5 հազարի մայրերին տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության նպաստ, այսինքն՝ նրանք աշխատողներն են, իսկ մնացած 29.5-30 հազարը չաշխատող մայրերն են: Ավելացնենք, որ 2014 թվականի բյուջեով հղիության եւ ծննդաբերության նպաստի համար տրամադրվել է 11-12 մլրդ դրամ: Ի դեպ, վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին տարեկան 25-40 տոկոսով ավելանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար անհրաժեշտ միջոցների չափը: