Խոշոր հողօգտագործողները չպետք է օգտվեն պարարտանյութի և դիզվառելիքի սուբիսդավորումից. Սերգո Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչու խոշոր և միջին հողօգտագործողները չեն կարող օգտվել պարարտանյութի և դիզվառելիքի սուբիսդավորումից:

Նախարար Կարապետյանը չհամաձայնեց, որ նրանց էլ պետք է սուբսիդիա տրվի: «Ես գտնում եմ, որ իրենց չպետք է տանք, մենք սահմանափակում ենք դրել: Եվ եթե մարդն ունի 100 հեկտար խաղողի այգի, ինքը հնարավորություն կունենա շուկայական գներով ձեռք բերել պարարտանյութը»,- պատասխանեց Կարապետյանը:




Լրահոս