ԷԼ Ի՞ՆՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլին Երեւանի պետական համալսարանի որոշ ֆակուլտետներում կանցկացվեն դեկանի ընտրություններ: Մասնավորապես կընտրվեն մաթեմատիկայի եւ մեխանիկայի, ժուռնալիստիկայի,  կենսաբանության եւ ֆիզիկայի ֆակուլտետների դեկանները: ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանն ասել է, որ մեխանիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար միայն մեկ դիմում է ստացվել. առաջադրվել է ֆակուլտետի գործող դեկան Արթուր Սահակյանը: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար եւս կա 1 դիմում. ֆակուլտետի ամբիոնները ներկայացրել են գործող դեկան Նաղաշ Մարտիրոսյանի թեկնածությունը: Ծագում է բնական հարց. եթե մի հոգի է, էլ ի՞նչ ընտրություն:




Լրահոս