Փարիզում բազմահազար ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ նույնասեռ ամուսնությունների, որոնց լեգալացումը, ի դեպ, նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է: Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել Փարիզի կենտրոնում: Երթի մասնակիցները բողոքում են, այսպես կոչված, «Ամուսնություն բոլորի համար» օրինագծի դեմ, որը երկրում լեգալացնում է նույնասեռ ամուսնությունները եւ թույլ է տալիս այդպիսի ընտանիքներին երեխա որդեգրել: Նրանք նախագահ Օլանդին կոչ են անելու հետ կանչել օրինագիծը, քանի որ այն «մերժում է բնական ազգակցական կապերը, ինչի հետեւանքով հնարավոր չէ խուսափել տնտեսական, սոցիալական եւ էթնիկական խնդիրներից»:
ԸՆԴԴԵՄ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ