ՍՊԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկինում դատվածություն ունեցող Գոռ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008թ. մարտի 4-ին Երեւանի Ռոստովյան եւ Երկաթուղայինների փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ վերսկսված վիճաբանության ընթացքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինի կերպով ձեռք բերված, պահված եւ իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գ.-ի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:




Լրահոս