Մի 5 րոպե առաջ բնապահպանության նախարար էիք. ԲՀԿ-ական պատգամավորը` Արամ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը Ջրային տնտեսության պետ Արամ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու չեն ներդնում այնպիսի խողովակներ, որոնք ձուկը չեն տանի դեպի պոմպակայան:  Պատգամավորն իր խոսքում հիշեց, որ Արամ Հարությունյանը նախկինում բնապահպանության նախարար է եղել:

«Մի 5 րոպե առաջ Դուք բնապահպանության նախարար էիք…,  տե՞նց են ասում, չէ՞..: Առաջարկս այն է, որ ներդնենք մի այնպիսի համակարգ, որ ձուկը չկարողանա մոտենալ պոմպակայանին»,- ասաց Մախսուդյանը:

«Մասնագիտական մոտեցում է պետք, որը ցույց կտա, որ այն բնապահպանական, էկոլոգիական տեանկյունից ամենալավն է: Պոմպակայաններն այդպիսի մեծ ծախսեր չեն պահանջում, և մենք համաձայն ենք, որ լուծումներ գտնվեն», – նշեց Հարությունյանը:




Լրահոս