ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն համայնքն օգնություն է հայցում: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը: «Մենք օգնության կարիք ենք զգում: Գտնվում ենք սոցիալապես անապահով պայմաններում: Ո՛չ հող ունենք, ո՛չ էլ փող: Մեր ունեցած նախկին հողատարածքից մեզ մնացել է ընդամենը 10-15 տոկոսը, իսկ մյուս մասը ադրբեջանական սահմանի վրա է: Բացի այդ, աշխատատեղ գոյություն չունի: Մարդիկ հիմնականում անտառի հաշվին են գոյատեւում. կա՛մ անտառանյութ, կա՛մ հատապտուղներ են հավաքում, որը կապված է սեզոնի հետ, կա՛մ էլ արտագնա աշխատանքի են մեկնում: Մարդիկ «Փարոս» չեն ստանում, գյուղացիներին նեղացրեց էդ համակարգը: Ով կով ուներ, «Փարոս»-ից չէր կարողանում օգտվել, այդ պատճառով սկսեցին կովերը վաճառել, որ գումար ստանան: Քիչ թվով մարդիկ են այն ստանում՝ ընտանիքների մեկ հինգերորդ մասը»,-մտահոգված նշեց համայնքի ղեկավարը: Նրա խոսքով՝ գյուղի բնակիչների թիվը կազմում է 1060, իսկ դպրոցի աշակերտներինը՝ 96: Ըստ գյուղապետի՝ Վազաշենում 90-ականներին են բնակիչները լքել գյուղը, սակայն հիմա, ինչպես վստահեցնում է նա, արդեն գնացող չկա:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ