
ԱՄՆ-ն տասնյակ F-15 կործանիչներ է ուղարկել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիկ» ավիաբազա, փոխանցում է Интерфакс-ը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Լորի Սիլի հայտարարությանը The Daily Beast պարբերականին:
Նշվում է, որ կործանիչները հագեցած կլինեն բացառապես «օդ-օդ» դասի հրթիռներով:
Չնայած Պենտագոնի ներկայացուցիչը չի հստակեցրել ինքնաթիռի առջև դրված խնդիրները, նա չի բացառել, որ այն ուղղված է Ռուսաստանի դեմ:
Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտնել էր Թուրքիայում F-15 Eagle կործանիչների տեղակայման մասին: Սիլի խոսքով՝ նման միջոցառումը կապված է ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցների անվտագնության ապահովման հետ:
Ինչպես գրում են The Daily Beast-ի լրագրողները, կործանիչների գերխնդիրը «ռուսներին հետևելն» է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան