Սամվել Արաբաջյանին ազատել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից:
Այս մասին նշված է Սերժ Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ.
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը` որոշում եմ` Սամվել Արաբաջյանին ազատել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պարտականություններից»,- նշված է հաղորդագրության մեջ: