Ըստ միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին երկու ամսում ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է ավելի քան 22 հազար մարդ: Ասել է թե՝ միայն առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է 22 հազար մարդ: ՀԱԿ անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Անցյալ տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ արտագաղթն ուժեղանում է հատկապես ընտրություններից հետո: Փախչում են այս իշխանությունների նկատմամբ խորացած ատելությունից: Եթե տեմպերը պահպանվեն, կունենանք 120 հազար միգրանտ: Այս ցուցանիշը գրեթե հավասար է 2008թ. ցուցանիշին, երբ մեկ տարում մոտ 100 հազար մարդ լքեց երկիրը: Ահա աղետը, որը կանխելու փորձ անգամ այս դավադիր իշխանությունները չեն փորձում անել»:
22 ՀԱԶԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ