«Իսլամական պետության» ահաբեկիչները իրենց վրա են վերցրել Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման համար պատասխանատվությունը, փոխանցում է BBC Russian-ը:
Համացանցում հայտնված տեսաուղերձում ասվում է, որ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիաաղետը իսլամիստների ձեռքի գործն է: Տեսաուղերձում ասվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է «Իսլամական պետության» հավատարմության երդման 1-ամյակի օրը:
«Մեզ չեն կարող ստիպել ասել, թե ինչպես ենք դա իրականացրել»,-ասվում է տեսաուղերձում:
BBC-ի հարցազրույցում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին քարոզչություն է անվանել A321-ի վթարին ներգրավվածության մասին իսլամիստների հայտարարությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան