Ֆիլմերում հաճախ ենք տեսնում, թե ինչպես են դերասանները հակառակ սեռի ներկայացուցիչների դեր խաղում: Սեփական «ես»-ը պահպանելու, դերը չչարաշահելու համար անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել: Ի՞նչն է դրդում նրանց նման դերեր խաղալ, դժվար է ասել. հնարավոր է, որ նրանք մշտապես ինքնահաստատվելու և նոր կերպարներում իրենց փորձելու ցանկություն ունեն:
Լարիսա Գոլուբկինա
«Գուսարական բալլադ» կատակերգությունում Շուրոչկա Ազարովայի հիանալի դերը դեբյուտային դարձավ ՌԽԴՍՀ ժողովրդական արտիստուհի Լարիսա Գոլուբկինայի համար: «Շուրոչկայի դերն ինձ հոգեհարազատ էր: Ինձանից առաջ այդ դերի համար շատ տաղանդավոր դերասանուհիների են փորձել, սակայն ինձ փրկեց իմ երիտասարդությունը»,-հիշում է Լարիս Գոլուբկինան:
Ջոն Տրավոլտա
Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ անսովոր դերերից դարձավ Էդնա Տյորնբլադի դերը «Լաք մազերի համար» երաժշտական ֆիլմում: Այս ֆիլմում Տրավոլտայի մասնակցությունն անսպասելի էր, քանի որ նրան հիշում են տղամարդկային կերպարներով:
Թոնի Կյորտիս և Ջեք Լեմմոն
«Ջազում միայն աղջիկներն են» հայտնի և շատերի կողմից սիրված ֆիլմում, որը «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» է արժանացել, Թոնի Կյորտիսը և Ջեք Լեմոնը հիանալի խաղացել են կանացի դեր: Նրանք ստիպված են եղել սովորել, թե ինչպես ճիշտ քայլել բարձրակրունկ կոշիկների վրա, ինչպես զգեստ կրել, կանացի քայլվածք ունենալ և ժեստեր օգտագործել:
Թայլեր Պերի
Ամերիկացի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Թայլեր Պերին մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ Մեդեա Սիմոնսի կերպարի: Նա խաղում էր ծեր կնոջ դերը՝ հիմնվելով իր մոր և տատիկի մասին հիշողությունների վրա:
Գեորգի Միլյար
Սիրված Բաբա-Յագան: Գեորգի Միլյարի առաջին դերը Մոխրոտիկի դերն է եղել, երբ անհրաժեշտ էր շտապ փոխարինել դերասանուհուն: Իր գլխավոր դերի՝ Բաբա-Յագայի դերի մասին նա սիրում էր ասել. «Դա կանացի գործ չէ: Ասեք խնդրեմ, որ դերասանուհին թույլ կտա, որպեսզի իրեն վերածեն նման վախենալու կերպարի էկրանին»:
Քեյթ Բլանշեթ
2007-ին էկրաններին հայտնվեց «Այնտեղ ես չկամ» ֆիլմը: Ֆիլմում անսպասելի էր Քեյթ Բլանշեթի դերը, ով հիանալի խաղաց իր դերը: Այս դերի շնորհիվ Բլանշեթն արժանացավ «Ոսկե գլոբուսի»:
Պատրիկ Սուեյզի
Հայտնի դերասան Պատրիկ Սուեյզին ստացավ «Ոսկե գլոբուս» «Վոնգ Ֆու» ֆիլմում հիանալի դերի համար: Կերպարը ստացված էր:
Օլեգ Տաբակով
«Մերի Փոփինս, ցտեսություն» ֆիլմում (1984թ.) Օլեգ Տաբակովը խաղաց կարճ, սակայն էմոցիոնալ դեր՝ խիստ դաստիարակչուհի միսս Էնդրյուի դերը:
Ադամ Սենդլեր
Երբեմն դերասանները ստիպված են լինում բարդ կերպարներ կերտել: Իսկ երբեմն նման դերերը հագեցած են կարծրատիպերով: Բազմաթիվ կոմիկ ժանրի դերասաններ, այդ թվում Էդի Մերֆին և Թայլեր Պերին, վերածվել են կանանց, որպեսզի հիշվող դերեր կերտեն: Ադամ Սենդլերը ևս ցանկացավ փորձել իրեն նման ոլորտում՝ խաղալով երկվորյակների դերը «Ջեք և Ջիլ» ֆիլմում:
Մարատ Բաշարով
Դերասան Մարատ Բաշարովին Եվա Անատոլևնայի դերը հեշտ չի տրվել. նա ստիպված էր հեռացնել կրծքավանդակի և ոտքերի մազերը, մանիկյուռ անել և սովորել քայլել բարձրակրունկների վրա:
Հիլարի Սուոնկ
Չնայած նրան, որ դերասաններն ու դերասանուհիները դժվար դերեր են խաղում իրենց կարիերայի ընթացքում, ամենաբարդը, թերևս, իրական կերպար կերտելն է: Անչափահաս նույնասեռականի դերը հիանալի է խաղացել Հիլարի Սուոնկը:
Եվգենի Լեոնով, Գեորգի Վիցին և Սավելի Կրամարով
«Հաջողության ջենտլմենները» ֆիլմը միշտ հաճելի տպավորություններ է թողնում:
Ֆելիստի Հաֆման
Անկասկած, դժվար է հակառակ սեռի ներկայացուցչի դեր խաղալ, սակայն Ֆելիստի Հաֆմանը բարձր շեմ սահմանեց «Տրանսամերիկա» ֆիլմում:
Գվինեթ Փեթրոու
Դերասանուհին խաղացել է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում և հաջող կերտել տղամարդու կերպարը:
Գլեն Քլոուզ
Գլեն Քլոուզը էկրանին և բեմում աշխատանքի մեծ փորձ ունի, սակայն 2011թ.-ին «Առեղծվածային Ալբերտ Նոբս» ֆիլմում իր դերով ներկայացավ իր տաղանդի մեկ այլ կողմով: Ֆիլմում խաղում է կնոջ, ով 30 տարի տղամարդ է ձևանում, որպեսզի գումար հավաքի սեփական խանութը բացելու համար: Անթերի են ընտրված թե գրիմը, թե կոստյումը:
Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը