Էդվարդ Նալբանդյանը կայցելի Տաշքենդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 5-ին Տաշքենդում տեղի կունենա ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար այնտեղ կժամանաի նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն միջազգային քաղաքականության ոլորտում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
Նիստին նախատեսվում է քննարկել մի շարք փաստաթղթերի նախագծեր՝ ուղղված հումանիտար ոլորտում միջպետական համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովման ոլորտին եւ այլն:
Կողմերը կքննարկեն բարձրագույն կրթության ոլորտում միմյանց փաստաթղթերը ճանաչելու վերաբերյալ ԱՊՀ երկրների համաձայնագրերի նախագծերը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման ռազմավարության իրականացման պլանը, միասնական կրթական տարածք ստեղծելու ձեւավորման մասին համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագիծը: 




Լրահոս