ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ընտրությունները հուշում են, որ եթե թեկնածուներ են, բոլորն էլ համարվում են մրցակիցներ: Ինձ համար ընտրությանը մասնակցող բոլոր թեկնածուները եւ բոլոր կուսակցությունները մրցակիցներ են»:
Տարոն Մարգարյան news.am
Եվ ո՞վ է խոսում մրցակցությունից. հանրապետության գլխավոր «աներձագաբա՞նը»: Երբ Ավանից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրություններ էին, այն ժամանակ Տ. Մարգարյանի համար կարծես թե մրցակիցներ չկային, կար աներձագ եւ վերջ: Ընդ որում, 15 տարվա ՀՀԿ-ական աներձագ: Ավագանու ընտրություններում, իհարկե, պատկերը նույնը չի կարող լինել, քանի որ այստեղ Տ. Մարգարյանի գործը կդժվարանա, սակայն, միեւնույն է, դժվար թե նրա աչքին իր ՀՀԿ-ական ու տոհմատիրական բարձունքից մրցակիցներ երեւան: Չէ՞ որ Տ. Մարգարյանն էլ ՀՀԿ-ական է եւ վերջ, իսկ սա տոհմատիրական Հայաստանն է եւ վերջ:




Լրահոս