Դարեր առաջ գրպանահատությունը տարածված երևույթ էր աշխարհի խոշորագույն քաղաքներում: Փորձառու գողերը դա անում էին առանց վախենալու, քանի որ ոստիկանությունը նրանց ձերբակալելու ուղղությամբ այդքան լավ չէր աշխատում:
Հիմա իրավիճակը դրականորեն է փոխվել: Սակայն դա չի նվազեցնում գրպանահատներին հանդիպելու հավանականությունը: Որպեսզի խուսափենք նրանցից, դուք միայն պետք է հետևեք մի քանի կանոնների, որոնք հնարավորինս կնվազեցնեն վատ ելքը:
Զգուշանալու ժամեր
Այդպիսի գողծությունների մեծ մասը կատարվում են հստակ ժամերի, օրինակ այն ժամանակ, երբ հասարակական տրանսպորտում շատ մարդիկ են լինում: Այդպիսի մարդկանց հեշտ է աշխատել մարդաշատ ավտոբուսում կամ մետրոյում: Միակ ելքը կարևոր և թանկարժեք իրերը գրպանում կամ ձեռքում պահելն է: Կանայք պետք է պայուսակները պահեն իրենց առջև:
Մեծ գումարներ
Գրպանահատերի համար հեշտ աշխատանքի վայրեր են նաև բանկոմատներն ու տարադրամի փոխանակման կետերը: Առանձին խմբավորումներն այստեղ իրենց մարդկանց են կանգնեցնում, ովքեր հետևում են համապատասխան անձին: Որպեսզի չհայտնվես նրանց դիտակետում, պետք է շատ ուշադիր լինել: Ստացված գումարը պահեք միանգամից:
Ումից է պետք խուսափել
Ցավոք, հնարավոր չէ որոշել մարդկանց կոնկրետ տեսակը, ովքեր զբաղվում են գրպանահատությամբ: Իհարկե, կասկածելի արտաքին ունեցողներից պետք է հեռու մնալ: Տարբեր երկրներում գրպանահատությամբ զբաղվում են նաև երեխաներ և գեղեցիկ արտաքին ունեցող աղջիկներ: Այդ պատճառով, առաջին հերթին ուշադրություն դարձրեք ոչ թե արտաքինին, այլ պահվածքին:
Ուսապարկ
Ուսապարկում ոչ մի կարևոր բան մի պահեք: Պայուսակի այս տեսակն ամենահեշտ միջոցն է գողերի համար:
Սրճարանում
Ուտելիս մարդիկ հաճախակի պայուսակները դնում ենք կողքի սեղանին կամ կախում աթոռին: Այս տարբերակը գրպանահատերի համար ամենահեշտ միջոցն է:
Ետևի գրպան
Այստեղ չպետք է դնել նույնիսկ թանկարժեք ծխախոտի տուփեր: Գողերի համար այստեղից որևէ իր հանելը ևս հեշտ է:
Այլ երկրում
Տուրիստական երկրները մշտապես լի են գրպանահատերով: Տուրիստները հիանալի նվեր են ցանկացած գրպանահատի համար: Այդ պատճառով փորձեք ձեզ սովորական պահել և աչքի չընկնել: Փորձեք ամբոխի մեջ կորել, որպեսզի գրպանահատները ձեզ հեշտությամբ չկարողանան գտնել: