ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությամբ զբաղվելը մի բան է, իսկ քաղաքացիական դիրքորոշում ունենալը՝ լրիվ ուրիշ բան: Դա նույնպես ոչ գրագետ մտքի արդյունք է»: 
Ռուբեն Հախվերդյան galatv.am
Իսկ ո՞րն է այդ քաղաքացիական դիրքորոշում կոչվածը ըստ Ռ. Հախվերդյանի՝ հարբած վիճակում ամբիոններ բարձրանալը եւ անհեթեթություններ խոսե՞լը, թե՞ 2008-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարելը, որ ինքը եկել է այդտեղ՝ զուգարան փնտրելու եւ միզելու: Դա ոչ թե քաղաքացիական, այլ սպիրտային դիրքորոշում է: Եվ առնվազն զավեշտալի է, երբ այդ ոլորտում նման հաջողություններ արձանագրած եւ մտքի նման գոհարներ հեղինակած մարդը խոսում է ոչ գրագետ մտքի արդյունքներից: Հավանաբար գրագետ մտքի արդյունքն Արցախն ադրբեջանական հեռավոր գավառ անվանելն է: 




Լրահոս