Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին:

Շնորհավորելով Հայաստանում Նորին Գերազանցություն Թագուհու դեսպանին նշանակման կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ դինամիկ զարգացում ապրող համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Պաշտպանության ռազմավարական վերանայման, պաշտպանական բարեփոխումների իրականացման գործընթացում բրիտանական կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ բրիտանական կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում և պատրաստակամ է աջակցելու այդ համագործակցության զարգացմանը մի շարք նոր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր




Լրահոս