Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պարի պետական անսամբլի նախկին գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախկին նախագահ Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1927թ. նոյեմբերի 5-ին, մահացել 2011թ. հոկտեմբերի 5-ին:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է, պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր։ Նրա ղեկավարության տարիներին պարի պետական անսամբլը հասավ մի շարք հաջողությունների։

Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, որը եղել է Երևանում առաջին միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1968 թվականից ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։




Լրահոս