Պարզ է, որ իշխանությունը պատրաստ է կեղծիքների և ամեն ընտրությունների ժամանակ նոր հնարքներ են ստեղծում: Մենք ավելի շատ կենտրոնացած ենք ժողովրդին ոգևորելու և հրապարակ հրավիրելու գործով: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը` անդրադառնալով ոստիկանության կողմից արված հրավերին:
Ինչպես հայտնի է` ոստիկանությունը ընտրացուցակների ուռճացման մասին հրապարակումների մասով բոլոր շահագրհիռ մարդկանց հրավիրել է քննարկումների, սակայն մերժումներ է ստացել: Սէֆիլյանը նշեց, որ ժողովրդին ոչ թե հետաքրքրում է փոփոխությունների նախագիծը, այլ այն թե երբ է ձերբազատվելու այս ճիվաղներից:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան