ԵԽԽՎ քաղաքական խորհուրդը հակահայկական փաստաթուղթ է պատրաստել. թարգմանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում այսօր տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է ՙԲռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում՚ անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում: Արցախի կողմից մերժված ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը, որի գործունեության ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է, հասավ իր նպատակին եւ հակահայկական զեկույցը անցկացրեց հանձնաժողովում: Ուոլթերն իր զեկույցում կոչ է արել.

«Ժամակավորապես ընդունել Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակը` երաշխավորելով անվտանգություն ու ներքին ինքնակառավարում` համաձայնեցված միջանքով Հայաստանից ԼՂՀ, այլ վստահելի կառույցներով, նաև` նոր միջանցքով դեպի Նախիջևան»:

Անդրադառնալով սահմանամերձ «քաղաքացիական բնակավայրերի դիմակայությանն ու այնտեղ տիրող իրավիճակին»` ԵԽԽվ քաղաքական խորհուրդը նշում է. «Հապաղումը միայն կվատթարացնի վիճակն այս բնակավայրերում «ոչ սառած» այս պատերազմի ժամանակ, որը հարյուրավոր կյանքեր է խլել սկսած 2014-ից, և որը կարող է վերաճել պատերազմի ԵԽԽՎ անդամ պետությունների մեջ»:

Ի հավելումն այս ամենի` կառույցը հորդորում է ԵԱՀԿ-ին համաշխարհային ազդեցության  ուժը կիրառել Լեռնային Ղարաբաղում և մյուս «օկուպացված տարածքներում» և ապահովել «տեղափոխված» անձանց անվտանգությունը ու վերադարձնել նրանց: Փաստաթուղթն այս դեպքում նույնպես չի կոնկրետացնում, թե որ անձանց մասին է խոսքը:

Թարգմանիչ` Աննա Թումասյան




Լրահոս