«Մոսկվա­ Երևան» վթարված ավտոբուսի վարորդը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայի դատարանը նոյեմբերի 4­-ին կալանքի տակ է վերցրել ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: Այս մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը:

«Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Դատարանը կալանքի տակ է վերցրել նրան: Ութ մարդ է մահացել դեպքից: Ամբողջ օրը զբաղված ենք դեպքի հարցերով»,­ – տեղեկացրեց Ռաֆիկ Պապյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3­ին` ժամը 04.44­ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-­ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08­ին Մ­4 դաշնային ավտոճանապարհի 220­րդ կմ­ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա­-Երևան երթուղու «Կինգ -Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտայինընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևսչբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ­ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից առայժմ հայտնի է միայն մեկի անունը` Սպարտակ ՑոլակիՆալբանդյան (ծնվ. 1947թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի:




Լրահոս