ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը, որը վթարի էր ենթարկվել Հարավային Սուդանում, թռիչքի թույլտվույթուն չի ունեցել, քանի որ տեխսպասարկում չէր անցել: Այս մասին հայտնում է РИА Новости:
Միևնույնժամանակ ըստ ՏԱՍՍ գործակալության` նախկինում Հայաստանում գրանցված ինքնաթիռը, 2014 թից պատկանում է տաջիկական Asia Airways ընկերությանը:
Բացի այդ Ուգանդի շրջանի ռուսական դեսպանատան ներկայացուցիչ Ռատմիր Գայնանովը ասել է գործակալությանը, որ դեռ հայտնի չէ ինքնաթիռի անձնակազմի քաղաքացիությունը:
«Մենք դեռ շատ հակասական տեղեկատվություն ենք ստանում: Այդ ամենը ճշտելու համար ժամանակ է պետք», – ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ինքնաթիռում 12 մարդ է գտնվել, նրանից 2-ը ողջ են մնացել: