Մոսկվայում Տուլայի մարզում վթարի ենթարկված ավտոբուսին նման երկու ավտոբուս են կանգնեցրել, գրում է Gazeta.ru-ն: Այդ մասին նշել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբարովը:
«Վերլուծելով հարևան մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ն՝ մոսկովյան ոստիկանության աշխատակիցները պարզեցին, որ շրջված ուղեւորատար ավտոբուսն ուղևորվել է մայրաքաղաքի հարավում գտնվող Լուգանսկի փողոցում տեղակայված սրճարանից: Հատուկ օպերատիվ-կանխարգելիչ գործողության շրջանակում այսօր ոստիկաններին հաջողվել է Երևան ուղևորվող երկու ավտոբուս կանգնեցնել»,- հավելել է նա:
Նրա խոսքով, ավտոբուսների տեխնիկական ստուգման ընթացքում ղեկի և արգելակման համակարգի լուրջ անսարքություններ են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ շրջված ավտոբուսը Արթուր Հարությունյանին պատկանող «Կինք Դելյուքս» ընկերությանն էր պատկանում: