Արփինե Հովհաննիսյանին խնայեցի՞ն, որ ժամանակից շուտ «չկեղտոտվի». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ, որպես կառավարության ներկայացուցիչ, ըստ օրենքի պահանջի, չներկայացաք ԱԺ, երբ քննարկվում էր աղմկահարույց օրենսդրական փաթեթը նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու եւ ԸՕ-ում փոփոխությունների վերաբերյալ, խնայեցի՞ն Ձեզ, որ ժամանակից շուտ «չկեղտոտվեք», հարցրինք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։

«Նմանատիպ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, պիտի նշեմ, որ սահմանված պրակտիկայի համաձայն՝ այն դեպքերում, երբ որ կառավարության եզրակացությունը դրական է, եւ որեւէ դիտողություն ու առաջարկություն չունի տվյալ նախագծի վերաբերյալ, ապա կառավարության ներկայացուցիչը կարող է ԱԺ չներկայանալ»: Իսկ կիսո՞ւմ եք Գալուստ Սահակյանի մտահոգությունը, որ հայ տղամարդը չի հանդուրժի, որ իր կնոջ թանաքոտված մատն ինչ-որ տղամարդ բռնի։ Նախարարը չպատասխանեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս