Որն է ՀԾԿՀ աշխատակցի հեռացման պատճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչն է եղել Արաբաջյանի պաշտոնանկության պատճառը: Մեր հարցմանն ի պատասխան՝ Ռ. Նազարյանն ասաց. «Ինքը վաղուց էր ցանկանում դուրս գալ: Մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել՝ բարձր աշխատավարձով: Նա իր դիմումի համաձայն, իր ցանկությամբ է ազատվել աշխատանքից»: ՀԾԿՀ նախագահը նշեց նաեւ, որ այս պահին Արաբաջյանին դեռ փոխարինող չկա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս