Հայաստանի շատ ուղևորափոխադրողներ դարձել են անվերահսկելի. փոխնախարար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արամ Արսենյանի հետ:

-Որքանով է վերահսկվում ուղեւորափոխադրումների ոլորտը. Կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները:

-Կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման բնագավառն ամբողջովին վերահսկում է պետության կողմից լիազորված մարմինը, մեր նախարարության տեսչությունը լիովին վերահսկում է կանոնավոր փոխադրումները: Ժամանակին, երբ մենք ազատականացրինք մեր օրենքները, մի քիչ չափազանցրինք սահմանը, որի արդյունքում ունեցանք մի իրադրություն, երբ շատ-շատ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներ դարձան անվերահսկելի: 6 ամիս առաջ մեր նախարարությունը Ավտոմոբիլային տրանսպորտի օրենքի 16-րդ հոդվածի փոփոխության մասին օրինագծեր է ներկայացրել կառավարություն:

-Եվ կառավարությունը ժամանակ չի՞ գտել:

-Ոչ, գտել է, ուղղակի այդ պրոցեսները ժամանակատար ընթացակարգեր ունեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս