ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչը ստիպված է եղել խախտել Թուրքիայի օդային տարածքը՝ իրականացնելով հակահրթիռային գործողություն՝ հակաօդային պաշտպանության ցամաքային միջոցների պատճառով: Այս մասին «Комсомольская правда»-ի հարցազրույցում պատմել է ՌԴ ՕՏՈւ հրամանատար Վիկտոր Բոնդարևը:
«Բավականին խիտ ամպամածություն կար: Երբ մեր կործանիչները սկսել են անցնել Թուրքիայի հետ սահմանի մոտակայքով, սարքը ցույց է տվել, որ որոշ հակաօդային պաշտպանության ցամաքային միջոցներ փորձում են գրավել ռազմական մեքենան: Այդ իսկ պատճառով օդաչուն ստիպված է եղել հաշված վայրկյանների ընթացքում հակահրթիռային գործողություն իրականացնել: Եվ հայտնվել է թուրքական երկնքում, ինչը մենք ազնվորեն խոստովանում ենք»,-ասել է Բոնդարևը:
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը: ՊՆ հայտարարության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Քեմալ Այդընը հայտարարել էր, որ Թուրքիան բացատրություններ է ակնկալում՝ երկրի օդային տարածքը խախտելու վերաբերյալ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան