Թուրքիան ցամաքային գործողություններ կսկսի Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ցամաքային օպերացիա կսկսի Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, գրում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները կարող են սկսվել մոտ օրերս: Նա նաև նշել է, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն սպառնալիքի վերaցման համար:

«Ահաբեկիչները լուրջ սպառնալիք են ներկայացնում Թուրքիային, և Անկարան ցանկացած աջակցություն կցուցաբերի Հյուսիսային Իրաքին ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկչական խմբավորման լիարժեք ոչնչացումը: Իրաքը և Քրդստանը կարող են ապավինել Թուրքիային»,-հայտարարել է Սինիրլիօղլուն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս