Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց օրեր առաջ Տուլայի մարզում տեղի ունեցած վթարի մասին, որի հետևանքով զոհվել էր 8 ՀՀ քաղաքացի, վիրավորվել 43-ը:
Առաքելյանը նշեց, որ պատվիրակություններով այնտեղ են գտնվում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որտեղ այցելել են բոլոր հիվանդներին և տեղեկացել իրավիճակի մասին:
«Տրանսպորտի և կապի նախարարն իր գործընկերոջ հետ կազմակերպեց հատուկ չվերթ դեպի Հայաստան: Այսօր ժամը 20:00-ին ինքնաթիռով կտեղափոխվեն այն բոլոր տուժածները, որոնց առողջությունը թույլ է տալիս և կտեղափոխվեն աճյունները: Ծախսերը կհոգա կառավարությունը և 12 անձ մնում են բուժումը շարունակելու Տուլայի մարզում», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: