ԱՄՆ-ում ոստիկանությունը հետապնդման ժամանակ կրակել է 6-ամյա երեխայի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Լուիզիանա նահանգի ոստիկանությունը 6-ամյա երեխայի է կրակել նրա հորը հետապնդելու ժամանակ. փոխանցում է Korrespondent.net-ը:

Երեխայի հայրը պետք է դատարան ներկայանար, սակայն վերջինս տղայի հետ նստել է մեքենան և փորձել թաքնվել:

Հետապնդման ժամանակ մեքենան փակուղի է մտել: Ոստիկանները դրա ուղղությամբ կրակ են բացել, որի հետևանքով 6-ամյա տղան մահացել է:

Երեխայի հայրը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով: Այլ մանրամասներ ոստիկանները չեն հայտնում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս