ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սաթիկ Սեյրանյանի հեղինակային հաղորդաշարի ժամանակ սկանդալային հայտարարություն է արել. ըստ նրա` վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապված են, ինչի պատճառով էլ նա չի կարող նորմալ աշխատել: «Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգսյանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին… Ձեռքերն ու ոտքերն արձակի՛ր, ու եթե չի ստացվում, նո՛ր հանիր»,-ասել է նա: Նկատենք, որ այս հայտարարության հեղինակը Հանրային խորհրդի նախագահն է, որն ի պաշտոնե քաջածանոթ է իշխանական կուլիսներում կատարվող անցուդարձին, ավելին, համարվում է գործող վարչապետի քաղաքական կնքահայրը եւ մտերիմը:




Լրահոս