Անհայտ անձինք թալանել են «Մոսմետրոստրոյ»-ի գործադիր տնօրեն Իվան Յուզեֆովիչի բնակարանը: Հանցագործները երկու չհրկիզվող պահարաններից գումար և զարդեր են հանել, փոխանցում է Lifenews-ը:
Հանցագործները ներխուժել են Յուզեֆովիչի բնակարան, երբ վերջինս արտասահմանում է եղել:
Հանցագործները գումար, զարդեր և թանկարժեք բրենդային ժամացույցներ են գողացել: Վնասի ընդհանուր գումարը տուժածը դեռևս չի կարողացել նշել, նրա խոսքով, չհրկիզվող պահարանում առնվազն մեկ միլիոն ռուբլի կար:
Ոստիկանություն է դիմել տուժածի եղբայրը, իսկ հաջորդ օրը ներակայացել է հենց Իվան Յուզեֆովիչը: 2-րդ հարկում գտնվող բնակարան հաջողվել է ներխուժել պատուհանից, հայտնել են իրավապահ մարմինները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան