Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարություն է տարածել և անդրադարձել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: Օրեր առաջ ՌԴ-ից Հայաստան ժամանած Վալենիտնա Մատվիենկոյի և պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանի արված հայտարարություններն աղմուկ էին բարձրացրել: Թևան Պողոսյանն այս առնչությամբ գրում է.
«Վաղուց արդեն չեմ զարմանում, երբ Լևոն Զուրաբյանը որև մեկին պիտակավորում է կամ վիրավորում. մասնագետները պնդում են, որ նման սովորույթը, որպես կանոն, որևէ թաքնված արատի տեսանելի արտահայտումն է: Ինձ իրականում այլ բան զարմացրեց: Ինձ ստախոս անվանելով` Լևոն Զուրաբյանը իսկապես բավականին զարմացրեց ինձ. որքան պրպտեցի հիշողությունս, այդպես էլ չկարողացա մտաբերել, թե ե՞րբ եմ հրապարակավ պնդել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հաձնաժողովին, կամ ե՞րբ եմ հրապարակավ հավաստիացրել բոլորին, որ ադրբեջանցի պատգամավորը ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթին չի ծափահարել: Նմանօրինակ բազմաթիվ այլ` հանրայնորեն քաջ հայտնի «տուֆտա» ստերն էլ չհիշեցի, երբ եմ դուրս տվել:
Իսկ թե ինչեր է ինքն ասել կամ չասել տիկին Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ, լավագույնս կարելի է տեղեկանալ այդ հանդիպման ձայնագրությունից, որը, հուսամ, կարելի է վերցնել ԱԺ լրատվականից, կամ առնվազն կարելի է հարցնել հանդիպման բոլոր մասնակիցներին և համամատել, թե ով ինչ է ասել, ինչպես է ասել և գնահատել` որտեղ է ծվարած ստախոսը:
Չեմ վիճի, որ Հայստանի եվրոպական մոդելով զարգացման հանրային աջակցությունն ավելի նվազ է, բայց այն, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են դա անել հետևողականորեն և սկզբունքային դիրքերից, իրականում համարում եմ Հայաստանի իրական շահերը պաշպանողներ: Իսկ թե ինչպես օգնեց Զուրաբյանը հենց հանրապետականներին` պարզելու Ռուսաստանի դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումնեի վերաբերյալ, ըստ իս, լավագույն ապացույցն է, թե ով է օգնում իշխող կուսակցությանը և պատվեր կատարում նրանց համար:
Իսկ ինձ հանրապետական անվանելու համար խոստանում եմ մի օր մի լավ «քոթակել», բայց, իհարկե, քաղաքական դաշտից այն կողմ»: