Ուղևորափոխադրումների ոլորտում խստացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կապի ու տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյան  այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանձնարարություն կա` ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ կատարել: Մասնավորապես, նրա խոսքով, այս պահին շրջանառության մեջ է գտնվում ուղևորափոխադրումների հետ կապված նոր օրենքի նախագիծ, որը ենթադրում է մի փոքր ավելի վերահսկողություն այդ գործընթացների նկատմամբ:

Նա հավելեց, որ խոսքը մրցութային արդյունքներով տրամադրվող իրավունքի մասին է, որը պետք է հնարավորություն տա ուղևորափոխադրում իրականացնել:

«Մինչ այդ մենք շարժվել էինք ավելի լիբերալ կանոններով, բայց մինչև դեկտեմբեր գտնում ենք, որ պետք է մի քիչ ուժեղացնենք վերահսկողությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե սպասո՞ւմ էին նման ողբերգական դեպք տեղի ունենար, հետո միայն ուժեղացնեին վերահսկողությունը կամ համապատասխան օրենք ընդունեին, Արթուր Առաքելյանը նշեց. «Երբ ուժեղանում է վերահսկողությունը, մեծանում է ճնշումը բիզնեսի վրա, բողոքներն այդտեղից են սկսվում: Ուստի պետք է ընտրենք բալանսավորված տարբերակ, և այդ տարբերակն արդեն շրջանառվում է»:




Լրահոս