12 ՄԼՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի ձեռքին է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, որդու հուղարկավորության հետ կապված քաղհայցով դիմել է ՀՀ ոստիկանության քննչական վարչություն եւ պահանջել 12 միլիոն դրամ:  «Սույն քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդ՝ ունեմ քաղհայց՝ կապված որդուս հուղարկավորության հետ, եւ այն կազմում է 12 մլն դրամ: Ուստի խնդրում եմ սույն քրեական գործով ինձ ճանաչել որպես քաղաքացիական հայցվոր»,-նշված է քաղհայցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն ասաց. «Խոսքը մինչեւ այս պահը կատարված ծախսերի մասին է՝ հուղարկավորություն, հոգեհանգիստ եւ այլ արարողություններ: Այս պահի դրությամբ նախաքննության ավարտի ժամանակ այդքանն է ներկայացվել տիկին Իսկանդարյանի կողմից: Սակայն հիմնավորումները չեն ներկայացվել, ընդամենը գրվել է, որ այն հուղարկավորության համար է: Հետագայում՝ դատաքննության ընթացքում, մենք գուցե վերանայենք քաղհայցի մեջ նշված գումարը, չգիտեմ՝ գումարի չափը կավելանա, թե ոչ, որովհետեւ պետք է փաստերով հիմնավորենք»: 




Լրահոս