Սաակաշվիլին հայտնել է, որ պատրաստ է զբաղեցնել Յացենյուկի տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ պատրաստ է շարունակել Ուկրաինայում իր քաղաքական կարիերան. փոխանցում է Lifenews-ը:

Նախկինում նա սահմանափակվում էր միայն վարչապետ Արսենի Յացենյուկի հասցեին քննադատությամբ, ապա այժմ փաստացի հայտարարում է, որ կարող է փոխարինել նրան:

«Կցանկանայի մասնակցել մեծ բարեփոխումներին: Ես կարող եմ դա անել: Սա աշխատանք չէ, որի մասին ես երազում եմ: Ես չեմ ցանկանում որևէ ընդհանրություն ունենալ օլիգարխների հետ: Ես ցանկանում եմ բարեփոխումների դրոշակակիր լինել»,-հայտարարել է նա Politico պարբերականի հարցազրույցում:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ սկսել է ԶԼՄ-ների հայտարարության հիման վրա իշխանափոխություն սկսելու մասին՝ Սաակաշվիլիի և Վրաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիայի բանակցությունների գործով հետաքննությունը:




Լրահոս