Սանկտ Պետերբուրգում Շարմ էլ Շեյխ մեկնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հենակը կոտրվել է: Ստիպված են եղել տարհանել մարդկանց, փոխացում է «Говорит Москва»-ն՝ հղում անելով Պուլկովոյի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իգոր Լապտևի հայտարարությանը:
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկնման ժամանակ ինքնաթիռը արգելակել է, որի արդյունքում ինքնաթիռի հենակը կոտրվել է: Այսինքն անձնակազմի անդամներից մեկը սեղմել է արգելակը, իսկ բուքսիրը տեղյակ չի եղել և շարունակել է հրել»,-ասել է Լապտևը:
«Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը պետք է Սանկտ Պետերբուրգից Եգիպտոս մեկներ:
Կանգնեցված ինքնաթիռը նույնպես А321 համարի ինքնաթիռ էր, ինչպես և հոկտեմբերի 31-ին Սինայում վթարված ինքնաթիռը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան