ՀԱԿ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր երեկվա համարում, նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը գրավոր առաջարկ է ուղարկել ԱԺ խմբակցություններին ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու եւ նիստում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու վերաբերյալ: Երեկ, ի պատասխան ՀՀԿ-ի, առաջարկը ստացած ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փոխանցել է հայտարարության իրենց նախագիծը` ընդգծելով, որ միայն նման նախագծի շուրջ կարող է կայանալ համաձայնություն: Ըստ այդմ՝ ԱԺ-ն պետք է հայտարարի` «Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը եւ սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է ԸՕ-ում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը` առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները, անցկացնել լսումներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ՀԱԿ հայտարարությանը, ասաց, որ երբ բոլորից ստանան պատասխան, այդ ժամանակ էլ կսկսեն քննարկել:




Լրահոս