ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արցախում

Մի քանի ամիս շարունակ ԼՂՀ-ում «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացրել է հակածխախոտային իրազեկման ակցիաներ, որը կենտրոնացել է այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է հեշտությամբ թողնել ծխելը:

 

 

 
ՀԱՐՑ. Տղաս, որը ՀՀ քաղաքացի է, ցանկանում է ամուսնանալ գերմանուհու հետ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՔԿԱԳ՝ ամուսնության պետական գրանցում կատարելու համար:

Անյուտա Առաքելյան (46 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ ԱՆ կայքից կամ ՔԿԱԳ մարմնից),
2. ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով («APOSTILLE») հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
3. նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ,
4. անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրացու մասնկացությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: Ի դեպ, ամուսնության գրանցման վկայականն ավելի շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարում կատարել, օրինակ՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ 150.000 ՀՀ դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 120.000 ՀՀ դրամ, իսկ 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ 90.000 ՀՀ դրամ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդում եմ ասեք, թե կադաստրի պետական կոմիտեի ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող պայմանագիրը քանի՞ օրինակից է կնքվում:

Սահակ Մեհրաբյան (50 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մեհրաբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում եւ ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը եւ պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:
Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի կնիքով: Նման կարգով տրամադրված պատճենը եւ անշարժ գույքի ռեգիստրում պահպանվող պայմանագրի բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ստորագրությունների իսկության ճանաչմամբ պարզեցվել են անշարժ գույքի գործարքների կնքման ընթացակարգերը, նվազեցվել են այդ ընթացակարգերի ժամկետներն ու ծախսատարությունը:




Լրահոս