ԵԽԽՎ նիստերը բոյկոտելը մեր ձևը չէ. Կարեն Նազարյանը` հակահայկական զեկույցի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի կողմից լիագումար նիստ ընդգրկված հակահայկական փաստթղթի ընդունման պատճառները:

Դիտարկմանը` արդյոք սա ձախողո՞ւմ էր արտաքին դիվանագիտության բնագավառում, նա նշեց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում համոզել, որ սա ձախողում է դիվանագիտության պարագայում: Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, որովհետև մի զեկուցող կամ պատգամավորների մի խումբ, որոնք ներգրավված են Ադրբեջանի կողմից խավիարային դիվանագիտության ցանկում և լրջորեն վերաբերվել այդ զեկույցին…»:

Նազարյանի խոսքով` ԵԽԽՎ նիստերը բոյկոտելը մեր ձևը չէ, քանի որ մենք մշտապես կողմ ենք եղել համագործակցության:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս