Ինչ է պատմում հակառակորդի կրակոցից վիրավորված 28-ամյա զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին հակառակորդի արձակած կրակոցներից սահմանամերձ Կոթի գյուղում պայմանագրային զինծառայող է տուժել:

Մեզ հայտնի դարձավ, որ 1987 թվականին ծնված Վրեժ Անդրեասյանը հրազենային վիրավորումով տեղափոխվել է Վանաձորի զինհոսպիտալ: Այստեղից մեզ հայտնեցին միայն, որ զինծառայողի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել նաև վիրավորված պայմանագրային զինծառայողի հետ, ով ասաց, որ իրեն լավ է զգում, իրեն մի գնդակ է դիպել, վիրահատել են ձախ ականջը. «Ես ինձ շատ լավ եմ զգում: Սահմանին կանգնած զինվոր եմ, բնականաբար, ամեն բան էլ կարող է լինել: Ուշ ժամ էր, երբ կրակոցները սկսվեցին: Դե, պատահում է»,- շարունակեց 28-ամյա Վրեժը:

Հավելենք, որ զինծառայողը, արդեն 3-րդ օրն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:




Լրահոս